Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով


Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Երևանի և Բաքվի ջանքերի արդյունք է. Բայրամով

  • 19-04-2025 16:41:34   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն են:
 
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի և Ադրբեջանի ջանքերի արդյունք է։ «Փաստաթղթի ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը»,- նշել է դիվանագետը։
 
Միևնույն ժամանակ, Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին՝ իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար: Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը և մեղադրել հայկական կողմին դրանից իբր հրաժարվելու համար: Մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է Մինսկի խմբի լուծարման դիմումը ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրելու պատրաստակամության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը