Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին


Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Օմանի հետ համագործակցությամբ. Պուտին

  • 22-04-2025 19:07:20   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարեկ Ալ Սայիդին: Ղեկավարների առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Բանակցությունների ավարտին ստորագրվել է համատեղ հայտարարություն:
 
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան և Մասկատը փոխգործակցություն են մշակում հաղորդակցությունների, տրանսպորտի, փոխադարձ ներդրումների, գյուղատնտեսության ոլորտներում: Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Օմանի հետ համագործակցության նկատմամբ:
 
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Մասկատի ջանքերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը