Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա կապակցությամբ


Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա կապակցությամբ

  • 09-05-2025 19:00:31   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարելիցի առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի օգնականը։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը