Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

  • 09-05-2025 18:40:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 քմ), ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր։
 
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն