Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան


Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

  • 10-05-2025 16:40:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում կատարվել է հրապարակում կից տեղադրվել հետևյալ տեսանյութը.
 
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը:
 
Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու  գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝  առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։
 
???? ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։
 
 Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝
 գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ,
խաղաղության և անվտանգության դիլեմաներ,
 ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները
հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ,
արհեստական բանականության քաղաքականություն,
 կանաչ զարգացում։
 
Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության (French Ministry for Europe and Foreign Affairs)՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։
 
 Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում. yerevandialogue.com»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն