Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ


Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

  • 10-05-2025 17:20:13   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի հասնելու վերաբերյալ։ «Վերջին 48 ժամվա ընթացքում ես և փոխնախագահ Վենսը շփումներ ենք ունեցել Հնդկաստանի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներառյալ վարչապետներ Նարենդրա Մոդիի և Շեհբազա Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի և բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Աջիթ Դովալի և Ասիմ Մալիքի հետ։ Ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները պայմանավորվել են անհապաղ դադարեցնել կրակը և չեզոք գոտում բանակցություններ սկսել հարցերի լայն շրջանակի  շուրջ։

Մենք ողջունում ենք վարչապետներ Մոդիին և Շարիֆին խաղաղության ուղին ընտրելու իրենց իմաստության, պետական գործչին վայել խոհեմության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են հասել։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը