Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին


Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին

  • 13-05-2025 19:09:22   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ն քննարկում է Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Լեհաստանից ուժեր տեղակայելու հարցը Դնեպրից արևմուտք՝ ուկրաինական կարգավորման շրջանակներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։«Մենք խոսում ենք կայունության ուժերի մասին:

Սա այն ուժն է, որը կոչվում է E3, բայց իրականում այն ​​այժմ E4 է, քանի որ խոսքը վերաբերում է բրիտանացիներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին ու նաև լեհերին: Այդ ուժը գտնվում է Դնեպր գետից արևմուտք, ինչը նշանակում է, որ այն շփման գոտուց դուրս է», - ասել է Քելլոգը:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը