Reuters. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Էր Ռիադին F-35 կործանիչների վաճառքը
13-05-2025 19:20:20 | | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադին F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թագավորություն այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։
Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է ամերիկյան F-35 կործանիչի գնմամբ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը թույլ կտա ինքնաթիռներ վաճառել թագավորությանը, հայտնել են Reuters-ի աղբյուրները։
Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որը շահագործում է F-35 կործանիչներ։ Ինչպես նշել է գործակալության աղբյուրը, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան բարձրացրել են Վաշինգտոնի երաշխիքների հարցը, որ Իսրայելը ավելի արդյունավետ զենք կստանա, քան արաբական երկրները։