Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
19-05-2025 11:30:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։
1Lurer.am-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան: Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։