«Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում
19-05-2025 19:22:31 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:
Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով:
Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:
Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով: