Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում


Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում

  • 10-06-2025 13:47:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ վարժանքներն ուղղված են համակարգվածության ամրապնդմանը և օպերատիվ հմտությունների կատարելագործմանը։
 
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
 
Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները կրում են «Անխախտ եղբայրություն» անվանումը։ Վարժանքներին մասնակցելու համար թուրք զինծառայողները Նախիջևան են ժամանել։
 
Հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն հունիսի 12-19-ը։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ վարժանքներն ուղղված են համակարգվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների կատարելագործմանը և «երկու եղբայրական բանակների» միջև ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը