Պուտինը հարձակում է նախապատրաստում Բալթյան երկրների վրա


Պուտինը հարձակում է նախապատրաստում Բալթյան երկրների վրա

  • 10-06-2025 14:49:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Մոսկվան կարող է սադրանք իրականացնել Բալթյան երկրներում՝ քողարկվելով «ռուսալեզու բնակչության պաշտպանությամբ», ինչպես 2014 թվականին Ղրիմի բռնակցմանն ուղղված Կրեմլի գործողությունը. հայտարարել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության պետ Բրունո Կալը, որը պատրաստվում է լքել իր պաշտոնը:
 
Խոսքն, ըստ նրա, հրթիռահրետանային լայնածավալ ներխուժման մասին չէ. «Բավական է, որ Ռուսաստանը Էստոնիա ուղարկի «կանաչ մարդուկներին»՝ ռուսալեզու փոքրամասնությանն իբր պաշտպանելու համար»։
 
Այսկերպ, ըստ նրա, նախագահ Պուտինը կփորձի ստուգել ՆԱՏՕ-ի վճռականությունն իր դաշնակիցներին պաշտպանելու հարցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը