Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով


Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով

  • 10-06-2025 19:31:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մոսկվան և Վաշինգտոնը շատ շուտով կանցկացնեն խորհրդակցությունների երրորդ փուլը:
 
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
 
«Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը: Առայժմ վաղ է խոսել կոնկրետ ժամկետի մասին, բայց այն, հուսով եմ, կկայանա շատ շուտով»,- ասել է նա:
 
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայում մշտական կապի մեջ են, և դա օգնում է հասկանալ միմյանց և շարժվել առաջ։
 
«Մենք աշխատանքային շփումներ ունենք Վաշինգտոնի, Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Եվ անհրաժեշտության դեպքում նախագահներն իրենք են անմիջական շփումներ ունենում և քննարկում հրատապ հարցերը։ Դա այն է, ինչ տեղի է ունենում հիմա մշտապես։ Դա մեզ օգնում է ապահովել միմյանց դիրքորոշումների ըմբռնումը և շարժվել առաջ»,- ասել է Պեսկովը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը