«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ


«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ

  • 19-06-2025 15:47:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ ««Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է»։
 
Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, էն մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է ու այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, ու մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, այլ պայքարում ենք եկեղեցու արժեքների ու նվիրապետության համար»,- ասաց վարչապետը։
 
Նա նկատեց նաև.
 
«Այդ մարդիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, որոնք չեն խախտել իրենց ուխտը։
 
Ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային. ո՞նց կարան կուսակրոնության ուխտը խախտածն ու Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկն ամուսնացյալ քահանաներին հրաման տան ու գերակա դիրք զբաղեցնեն. դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես անում են, հետո էլ գալիս բարոյական իշխանություն են կիրառում։
 
Ասում են՝ կաթողիկոսի անձնական կյանքը. մարդիկ, որոնք խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, քանդում են Հայ առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, պատմությունն ու արժեքները, քանդում են, հիմա վերջին ավերակներն են ուզում տալ, ես ասում եմ՝ դա թույլ չենք տալու»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը