Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներին


Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներին

  • 19-06-2025 19:43:24   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սրահում ընդունել է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի խաղացողներին և ղեկավարությանը։
 
Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում ԱՄՆ-ում գտնվող թուրինյան ակումբը հատուկ այց է կատարել Սպիտակ տուն՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ուղեկցությամբ։
 
Չնայած այցը նախապես ներառված չէր Սպիտակ տան պաշտոնական օրակարգում, նախագահական լրագրողների խումբը հրավիրվել է վերջին պահին։ Հանդիպման ընթացքում Թրամփը ջերմ ձեռքսեղմումներ է փոխանակել թիմի գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի, ինչպես նաև ֆուտբոլիստներ Ուեսթոն Մակքենիի և Տյոն Կոպմեյներսի հետ։
 
Ավելի վաղ «Յուվենտուսի» ներկայացուցիչներն այցելել էին ԱՄՆ-ում Իտալիայի դեսպանատուն։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը