Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը Ուկրաինայի ԶՈՒ կազմում չեն եղել. Զելենսկի


Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը Ուկրաինայի ԶՈՒ կազմում չեն եղել. Զելենսկի

  • 21-06-2025 16:49:11   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել 20 զոհվածի մարմին՝ ներկայացնելով դրանք որպես Ուկրաինայի զինված ուժերի զինվորականներ, սակայն հետագայում պարզվել է, որ այդ անձինք Ուկրաինայի բանակի զինծառայողներ չեն եղել։

«Մարմինների փոխանակման ընթացքում արդեն արձանագրվել է, որ մեզ փոխանցված 20 մարմիններ, որոնք ներկայացվել են որպես մեր զինվորականներ, իրականում ռուսներ են։ Օրինակ՝ դրանց թվում կա Իսրայելի քաղաքացի, ով կռվել է ռուսական կողմում, ու ուներ իսրայելական փաստաթղթեր։ Թեև մեզ ասել էին, թե բոլորն ուկրաինացիներ են, ու միայն զինվորականներ», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկու խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ ռուսական կողմը չի կարողանում անգամ ճշգրիտ պարզել, թե ում մարմիններն է հանձնում։ «Դա նշանակում է, որ իրենք անգամ չեն կարող ստուգել, թե ում են ուղարկում։ Սա շատ մեծ թվով մարդկանց մասին է։ Անհրաժեշտ է փորձաքննություն, և որքան ժամանակ կպահանջվի դրա համար՝ անկեղծ ասեմ, չգիտեմ»,- ասել է նա։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը