ԱՄՆ ռազմաօդային ուժերը B2 ռմբակոծիչներ են տեղափոխում Գուամի ռազմաբազա


ԱՄՆ ռազմաօդային ուժերը B2 ռմբակոծիչներ են տեղափոխում Գուամի ռազմաբազա

  • 21-06-2025 17:29:09   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամերիկյան B2 տեսակի ռազմավարական ռմբակոծիչները դուրս են եկել Միսուրի նահանգի Ուայթմեն ռազմաօդային բազայից և ուղևորվել Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում գտնվող Գուամ կղզու ռազմաբազա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական հանրային հեռարձակող «KAN»-ը։Ըստ աղբյուրի՝ ռմբակոծիչները ուղեկցվում են չորս «Boeing KC-46 Pegasus» լիցքավորող ինքնաթիռներով։ Նրանցից երկուսն արդեն իրականացրել են վառելիքի լիցքավորում օդում՝ B2 ինքնաթիռների համար։ Մյուս երկու ինքնաթիռները գտնվում են մոտ 75 կմ հեռավորության վրա։

Հաղորդվում է նաև, որ Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ևս երկու լիցքավորող ինքնաթիռ է օդ բարձրացել՝ շարժվելով դեպի հյուսիս։ Նրանց հաջորդ լիցքավորման կետը նախատեսվում է Հավայան կղզիներում։Նշվում է, որ B2 ռմբակոծիչները, ամենայն հավանականությամբ, նախատեսված են Իրանին հարվածներ հասցնելու համար։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը