Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքին
21-06-2025 17:57:21 | Իսրայել | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց պատասխան հարձակում։ Հաջորդ օրերին երկրները շարունակեցին փոխանակվել հարվածներով։
Երկու կողմերն էլ հայտնեցին այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին և խոստովանեցին մի շարք թիրախների հարվածները։