Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար
05-07-2025 16:05:14 | Ֆրանսիա | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։
Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։
«Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – ասվում է հոդվածում։
Մինչ լողի մեկնարկը քաղաքային ծառայությունները մաքրել են ջուրը՝ հեռացնելով ջրիմուռներն ու թափոնները։
Սեն գետի ջրի մաքրումը վերջին տարիներին դարձել էր քաղաքի մեծածավալ ծրագրի մաս։ Մոտ 1.4 միլիարդ եվրո արժողությամբ մաքրման աշխատանքներն իրականացվել են 2024 թվականի Օլիմպիական խաղերի կապակցությամբ։ Ըստ իշխանությունների՝ գետի ջուրը այժմ համապատասխանում է ԵՄ-ի ջրի որակի ստանդարտներին։