Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած


Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

  • 05-07-2025 16:19:40   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել Գավառի փրկարարները, Գավառի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքւոնիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Երանոսյնանն ու Արթուր Հակոբյանը:  Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիրտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:  Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
                                                    
 Ծանուցում
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը