Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակ 18 մարդ է տուժել


Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակ 18 մարդ է տուժել

  • 05-07-2025 16:59:59   | Իսպանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հուլիսի 4-ի երեկոյան Իսպանիայի Մալյորկայի օդանավակայանում Ryanair ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից տարհանման ընթացքում 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ 
 
Թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։
 
Տուժածներից մի քանիսը ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռի թևի միջոցով և ցատկել գետնին, ինչի հետևանքով ստացած վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Տուժածների վիճակի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը