Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ


Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

  • 05-07-2025 16:53:28   | Իտալիա  |  Սպորտ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը:
 
Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:
 
Սաշա Պետրոսյանը (57 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ) և Հրաչիկ Մկրտչյանը (97 կգ) ավարտել են ելույթները:
 
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ