08-07-2025 09:20:00 | Հայաստան | ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ
▪️ Նիկոլ Փաշինյան (ՖԲ էջում)․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։
▪️ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև (սլովակական «Հոսպոդարսկե նորինի» հրատարակությանը տված հարցազրույցում). «Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է։ Պատերազմն ավարտվել է։ Երբ նայում ես մեր սահմաններին, ամենուրեք տեսնում ես խաղաղություն և կայունություն։ Ես նույնիսկ կասեի, որ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության և լեգիտիմության վրա։ Ցավոք, նախկին իրավիճակը ծագել էր հենց հայկական կողմի ադրբեջանական տարածքների ռազմական օկուպացիայի փաստից։ Բայց մենք այս փուլն արդեն անցյալում ենք թողել։ Դրա փոխարեն մենք նայում ենք դեպի ապագա։ Մենք համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ»։
- որպեսզի «խաղաղության համաձայնագիրը վերջապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է մեկ վերջին քայլ».
«...Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր սահմանադրության տեքստը, որը դեռևս պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետեր։
- Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք նրանց հետ խնդրահարույց հարցերը քննարկում ենք լիովին բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում դուք կգտնեք մի քանի իսկապես կարևոր գլուխներ։
-Այստեղ գլխավորն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես որևէ օրակարգից դուրս։ Այո, մեր միջև դեռ վեճ կա։ Սակայն հարևան երկրների միջև վեճերը երբեմն լիովին նորմալ են։ Ի վերջո, մենք սա տեսնում ենք ԵՄ որոշ անդամ պետությունների միջև։ Բայց վեճերը լուծելու համար մենք ունենք դիվանագիտություն և երկխոսություն։ Եվ մեզ հաջողվեց Հայաստանի հետ հարաբերությունները ռազմական բախումից տեղափոխել վեճի փուլ։ Կարծում եմ՝ սա լավ նշան է»։
▪️Նեթանյահու (Թրամփի հետ հանդիպման ժամանակ). «Ցանկանում եմ Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակը, որով Ձեզ առաջադրում եմ Նոբելյան խաղաղության մրցանակի, որին Դուք լիովին արժանի եք»։
▪️ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ։ Քննարկվող միջոցառումների թվում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասնակի կամ լրիվ կասեցումը, առևտրային սահմանափակումները, իսրայելցի պաշտոնյաների, զինվորականների և նորաբնակների նկատմամբ պատժամիջոցները։ Քննարկվում են նաև զենքի էմբարգոյի սահմանումը և գիտատեխնիկական համագործակցության կասեցումը։
Վերլուծաբանները նշում են, որ միաձայն որոշման հավանականությունը նվազագույն է։ Հատկապես հաշվի առնելով Գերմանիայի դիրքը, որը մնում է Իսրայելին զենքի ամենամեծ մատակարարը Եվրոպայում։ Ասվում է, որ ամենահավանական տարբերակը անձնական պատժամիջոցներն են, նման Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Նորվեգիայի կողմից արդեն իսկ ներդրված պատժամիջոցներին։
Գազայի իրավիճակի և հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հաջորդ քննարկումը նախատեսված է հուլիսի 15-ին։ Այդ օրը Իսրայելը պետք է զեկույց ներկայացնի մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։
▪️ BBC (հղում Politico-ին, որը հղում է կատարում անանուն աղբյուրներին):
- ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները կարող են վերսկսվել Թրամփի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի մի քանի հանդիպումներից հետո (այս շաբաթ Հռոմում՝ Ուկրաինային օգնության վերաբերյալ համաժողովում, ևս երկու անգամ՝ այս և հաջորդ շաբաթ՝ Կիևում):
- Խոսքը ինժեներական սարքավորումների և «որոշ զրահատեխնիկայի» մատակարարման մասին է։ Ճշգրիտ ամսաթվերը չեն հայտարարվել։
▪️Թրամփ. «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու /Ուկրաինա/: Մենք պետք է դա անենք: Նրանք պետք է կարողանան պաշտպանվել: Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում: Նրանք շատ ուժեղ հարվածներ են ստանում: Մենք ստիպված կլինենք ավելի շատ զենք ուղարկել: Առաջին հերթին՝ պաշտպանական զենք: Բայց նրանք հիմա շատ, շատ ուժեղ հարվածներ են ստանում»:
▪️ԱՄՆ պաշտպանության նախարարություն․
«Նախագահ Թրամփի ցուցումով Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ պաշտպանական զենք է ուղարկում Ուկրաինա՝ ապահովելու համար, որ ուկրաինացի ժողովուրդը կարողանա պաշտպանվել, մինչ մենք աշխատում ենք երկարատև խաղաղության հասնելու և սպանությունները դադարեցնելու ուղղությամբ»։
Մեր՝ նախագահի համար աշխարհում պաշտպանական գնումների գնահատման մանդատը մնում է ուժի մեջ և մեր «Ամերիկան առաջին հերթին» պաշտպանական առաջնահերթությունների անբաժանելի մասն է կազմում։
▪️ ՏԱՍՍ (մեջբերելով սփյուռքի և տարածաշրջանային սերբերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դրագան Ստանոյևիչին). BRICS-ը Սերբիային առաջարկում է ԵՄ-ին իրական այլընտրանք՝ առանց շանտաժի և նվաստացման։
Նյութը պատրաստել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь