22.07.25 Կարևորը այս ժամին 23:59


 

22.07.25 Կարևորը այս ժամին 23:59

  • 22-07-2025 23:59:00   | Հայաստան  |  ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

 
 
▪️ՀՀ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են
- տարածաշրջանային զարգացման հարցեր, 
- մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ, 
- անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։
 
▪️Լևոն Տեր-Պետրոսյան․
- «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր «փայլուն գաղափարը»՝ իր համախոհների և կողմնակիցների ուժերով Վաղարշապատի (Էջմիածին) հրապարակում՝ հենց Մայր Աթոռի մոտ, հզոր հանրահավաք կազմակերպելը, գիտակցված սադրանք է՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցու ճնշմանը»։
- «Մի՞թե նա (Փաշինյանը) չի հասկանում, որ Եկեղեցու հետևորդներն ավելի շատ են, քան իր կողմնակիցները։ Իհարկե, հասկանում է, բայց նրա նպատակն է ջախջախել այդ նույն ուժը՝ հնարավոր է, Ներոնի փառքին արժանանալու համար»։
-Արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ ճանապարհը ներքին կայունությունն ապահովելն է։ Եթե դա տեղի ունենա, արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքներն անմիջապես կնվազեն, և հակամարտող կողմերը հնարավորություն կստանան սկսելու երկկողմ կառուցողական բանակցություններ։ Դրա համար նրանք պետք է անհապաղ դադարեցնեն փոխադարձ վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները և, ելնելով Հայրենիքի շահերից, փորձեն համաձայնության հասնել նույնիսկ ամենացավոտ հարցերում։
-«Ցանկացած պետության գլխավոր խնդիրն է ապահովել երկրի ներքաղաքական կայունությունը, քանի որ դրա հակառակը քաոսն է։ Ցնցումները սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում հակառակը։ ․․․ Փաշինյանը, որպես կանոն, ինքն է սրում իրավիճակը»։
-«Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին՝ արքեպիսկոպոսներ Բագրատի (Գալստանյան) և Միքայելի (Աջապահյան), ինչպես նաև Սամվել Կարապետյանի («Տաշիր» ԳԿ ղեկավար) ազատ արձակումը, մեծապես կնպաստեին հակամարտող ուժերի միջև առկա առճակատման վերացմանը կամ, գոնե, դրա մեղմացմանը։ Այսօր դա Հայաստանում ներքաղաքական լարվածությունը նվազեցնելու միակ միջոցն է։ Վստահ եմ, որ դա ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլև, ընդհակառակը, պետական գործչին վայել այս քայլը կգնահատվի բոլոր հայերի կողմից։ Դա դրական ազդեցություն կունենա հատկապես արտաքին ուժերի հետ բանակցություններ վարելու առումով՝ ավելի վստահ դիրքերից»։
-«Ակնհայտ է նաև, որ որքան բարդանում է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերը արտաքին հարաբերությունների ոլորտում»։
 
▪️Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման համաձայն, եթե առաջիկա կիրակի Հայաստանում հանրաքվե անցկացվեր ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, ապա․
-49%-ը կքվեարկեր «կողմ»։
-15%-ը՝ «դեմ»։
-31%-ը չէր մասնակցի քվեարկությանը։
-5%-ը դժվարացել է պատասխանել։
ԵՄ անդամակցության հիմնական առավելությունը 37%-ը համարում է անվտանգության ամրապնդումը, 18%-ը՝ տնտեսության ամրապնդումը։
 
▪️IRI-ի հարցման (2025 թվականի հունիսի 16-ից 26-ը) համաձայն՝
Հայաստանի քաղաքացիների 47%-ը լիովին կամ ավելի շուտ աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հարցվածների 40%-ը միանշանակ դեմ է կամ ավելի շուտ դեմ է նման համաձայնագրին։
 
Տարածաշրջան
 
▪️Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ։ Կողմերը՝
- Ընդգծել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը։
- Նշել են էներգետիկայի, տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտներում լայնածավալ նախագծերի, առևտրատնտեսական կապերի ամրապնդման, տրանսպորտային միջանցքների արդյունավետության բարձրացման և համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։
- Բայրամովը տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
 
▪️Բայրամով (Թբիլիսիում՝ Կոբախիձեի հետ հանդիպումից հետո)․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է․
-Հայաստանում հանրաքվե անցկացնել, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանել Սահմանադրությունից 
-Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
 
▪️ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին
- ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ խաղաղության ուղղությամբ քայլերը
-ընդգծել, որ Թբիլիսին մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափին։
 
▪️Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված «SPACE I – 2024» ամենամյա զեկույցի տվյալներով՝
- բանտարկյալների թվով Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ բնակչության մեկ շնչի հաշվով։
-Ադրբեջանի յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 264 բանտարկյալ։ Առաջին տեղում է Թուրքիան՝ 100 000 բնակչի հաշվով 356 բանտարկյալ։ Երրորդ տեղում Վրաստանն է՝ 261 բանտարկյալ ցուցանիշով։
 
▪️Ալիև․
-Ադրբեջանական ազգային մամուլի հիմքը դրվել է 1875 թվականի հուլիսի 22-ին հայտնի լուսավորիչ, հրատարակիչ Հասան բեկ Զարդաբիի կողմից «Էկինչի» թերթի հրատարակումից ի վեր։
-Ադրբեջանական մամուլի անկախությունը մեր հասարակության զարգացման առանցքային պայմաններից մեկն է։ Անկախ, ուժեղ, ժամանակակից պահանջներին համապատասխան, ժողովրդի շահերով առաջնորդվող մամուլի զարգացումը և դրա ազատ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը միշտ եղել են մեր պետության առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը։ …մամուլի տնտեսական անկախության ամրապնդման և լրագրողների սոցիալական պաշտպանության բարելավման նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվել։
-«Տեղեկատվական դաշտում մեր տարած հաղթանակը մասն է մեր փառահեղ հաղթանակի անբաժանելի, որի հինգերորդ տարին այս տարի կնշենք»։
 
▪️Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար․
-Թուրքիան 2,4 միլիարդ եվրո արտաքին ֆինանսավորում է ներգրավել Թուրքիան և Նախիջևանը կապող երկաթուղային նախագծի համար։ Այս նախագիծը, Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հետ մեկտեղ, կկապի Արևելյան Թուրքիան Ասիայի հետ։
- Թուրքիայի ֆինանսների նախարարություն․
-Նախագծի ֆինանսավորման (Կարսը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցում) վերաբերյալ համաձայնագրերը ստորագրվել են Թուրքիայի ֆինանսների նախարարության և վարկատուների միջև՝ Ճապոնական MUFG Bank-ի գլխավորությամբ։
-Շինարարությունը կֆինանսավորեն տարբեր միջազգային բանկեր և ինստիտուցիոնալ ներդրողներ՝ Շվեդիայի (EKN) և Ավստրիայի (OeKB) արտահանման-վարկային գործակալությունների, ինչպես նաև Իսլամական զարգացման բանկի հովանու ներքո գործող Ներդրումների և արտահանման վարկերի իսլամական կորպորացիայի երաշխիքներով։
-Նախագիծը հնարավորություն կտա երկաթուղային հաղորդակցություն բացել Թուրքիայի և Նախիջևանի (Ադրբեջան) միջև՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանային տրանսպորտային և առևտրային հոսքերի զարգացմանը։
 
▪️Էրդողան (ելույթ է ունեցել Ստամբուլում IDEF 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում)․
-Եթե ցանկանում ես գլուխդ բարձր ապրել քո երկրում, ապա դրա ճանապարհը ազգային և ներքին պաշտպանական արդյունաբերությունն է։
-Թուրքիան պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալով աշխարհում զբաղեցնում է 11-րդ տեղը։ Թուրքական պաշտպանական ընկերություններն անցյալ տարի արտահանել են արտադրանք 180 երկիր՝ հասնելով լուրջ հաջողությունների։ Պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտահանումն աճել է 29%-ով և հասել 7 միլիարդ 154 միլիոն դոլարի։
-Պաշտպանական արդյունաբերության մեջ տեղայնացման մակարդակը գերազանցել է 80%-ը՝ ավելի քան 20 միլիարդ դոլար շրջանառությամբ։ Մեր բոլոր կարիքներն այժմ բավարարում ենք մեր սեփական ուժերով։
-Ասում են՝ վատ հարևանը մարդուն տանտեր է դարձնում։ Մեզ էլ մեր «ընկերներն» ու «դաշնակիցները» տանտեր դարձրին։ Մեր դեմ կիրառված յուրաքանչյուր էմբարգո նոր դուռ էր բացում մեր առջև, և մենք կարողացանք անցնել այդ դռներով։
-Խնդիրը բուն առևտրի մեջ չէ։ Գլխավորը երկարաժամկետ գործընկերության կառուցումն է՝ հիմնված «շահում-շահում» սկզբունքի վրա, համագործակցության կայուն ձևերի զարգացումը։
-Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ գլոբալ ծանրության կենտրոնները տեղաշարժվում են, ուժերի հավասարակշռությունը վերանայվում է, իսկ միջազգային մրցակցությունը սրվում է։
 
▪️Axios (վկայակոչելով անանուն աղբյուրներ)․ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սիրիայում Թոմ Բարաքը հինգշաբթի օրը հանդիպում կանցկացնի Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
 
▪️ Էրդողան (իր X-ի էջում)․ «Նեթանյահուն և նրա մարդասպանների ցանցն արդեն վայրագությամբ գերազանցել են Հիտլերին։ Նույնիսկ Հոլոքոստի ժամանակ Եվրոպայում նման անմարդկային դրսևորումներ չեն եղել, ինչպես Գազայում»։
 
▪️Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար․ մենք չպետք է հանցակից լինենք Գազայի ռազմական հանցագործություններին։ Լոնդոնը սպառնում է Իսրայելին պատժամիջոցներով՝ պաղեստինցիների դեմ պատերազմը շարունակելու համար։
 
▪️ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյու․
-ԱՄՆ-ը դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից։
-Ինչպես ՄԱԿ-ի շատ կազմակերպություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս շեղվել է իր հիմնարար առաքելությունից։
-Ապագայում ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային կազմակերպություններին պետք է Ամերիկան դարձնի ավելի անվտանգ, ուժեղ և բարգավաճ։
 
▪️Դոնալդ Թրամփ (լրագրողների հարցին ի պատասխան՝ ում վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնի Արդարադատության նախարարությունը 2016 թվականի ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության գործի հետաքննության շրջանակներում)․
- «Հիմնվելով այն բանի վրա, ինչ կարդում եմ, <...> դա կլինի [նախկին] նախագահ Օբաման»։ «Նա սկսել է դա, և [նախկին ամերիկացի նախագահ Ջո] Բայդենը նրա հետ էր։ <...> Դա մեծ թվով մարդիկ չէին, <...> բայց բանդայի պարագլուխը Բարաք Հուսեյն Օբաման էր»։
 
▪️ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցի էջում տեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շուշիի մեդիաֆորումում ունեցած ելույթից հատված։ Ալիևն այդ հատվածում խոսում է Թրամփի մասին։
Ալիևը շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին․ «իր սոցիալական ցանցի հարթակում իմ դիտարկումները կիսելու համար՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի գործընկերության և խաղաղության օրակարգին ձեր հավատարմության վերաբերյալ թե՛ գլոբալ մակարդակում, թե՛ մեր տարածաշրջանում»։
 
▪️Կրեմլում մեկնաբանել են Ալիևի կողմից Ուկրաինային աջակցությունը և Ուկրաինայի ԶՈՒ-ից նվերներ ընդունելը․
«Մեզ հայտնի է Ուկրաինայի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Իրականում, ի սկզբանե նախագահ Ալիևը նման դիրքորոշում է որդեգրել։ Ի սկզբանե մենք դրան համաձայն չենք եղել։ Միևնույն ժամանակ, այդ տարաձայնությունները խոչընդոտ չեն եղել, և հուսով ենք, չեն լինի խոչընդոտ, որպեսզի մենք անցնենք երկկողմ հարաբերությունների բարդությունների, հուսանք, կարճ շրջանը և չզոհաբերենք փոխշահավետ շահերը հանուն պահի իրավիճակի»։
 
▪️Լեհաստանի ԱԳՆ․ «Մենք խորհուրդ ենք տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին լքել այդ տարածքը, եթե կյանքի, ընտանիքի կամ աշխատանքի հետ կապված իրավիճակը չի պահանջում մնալ այդ երկրում»։
 
▪️Թուրքիան և Մեծ Բրիտանիան գտնվում են բազմաֆունկցիոնալ Eurofighter Typhoon կործանիչների Անկարային մատակարարման գործարքի համաձայնեցման եզրափակիչ փուլում, որի արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ եվրո։
-Համաձայնագրի շրջանակներում թուրքական կողմը կարող է ստանալ մինչև 40 ինքնաթիռ, ինչը կդառնա պաշտպանական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև ամենամեծ գործարքներից մեկը։ Ակնկալվում է, որ սկզբունքային համաձայնության մասին կհայտարարվի առաջիկա օրերին։
Reuters․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիիր Սթարմերը և պաշտպանության նախարար Ջոն Հիլին ակտիվորեն աջակցում են գործարքին՝ այն դիտարկելով որպես Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման տարր։
 
▪️Ուկրաինայի պաշտպանության նախարար․ Ուկրաինային 2026 թվականին պաշտպանական կարիքների համար կպահանջվի առնվազն 120 միլիարդ դոլար։
/Հաղորդվում է, որ Կիևը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում այս գումարի առնվազն կեսը՝ մոտ 60 միլիարդ դոլարը, միջազգային գործընկերներից որպես օգնություն ստանալու վերաբերյալ/։
 
▪️Ստամբուլում IDEF 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսում թուրքական Roketsan ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է իր մշակած TAYFUN Blok-4 գերձայնային հրթիռը։ Հրթիռի զանգվածը կազմում է 7200 կգ։ TAYFUN հրթիռներն արդեն սերիական արտադրության մեջ են։
- Ներկայացվել է նաև «օդ-օդ» դասի նոր GÖKBORA հրթիռը, որը նույնպես մշակվել է Roketsan-ի կողմից։ Այն նախատեսված է հեռանկարային անօդաչու Bayraktar KIZILELMA կործանիչների, ինչպես նաև հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ներքին խցիկներից արձակելու համար։
 
▪️ Էրդողան (ելույթ է ունեցել Լեֆկոշայում (Նիկոսիա)՝ Կիպրոսի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության 51-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած արարողության ժամանակ)․ «Կիպրոսի խնդիրը կարող է լուծվել միայն երկու պետությունների հիմքի վրա»։
 
▪️Լրագրող Յուրի Դուդյը հեռակա կարգով ձերբակալվել է Մոսկվայի դատարանի կողմից՝ «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու» քրեական գործի շրջանակներում։
 
▪️2026 թվականին ռուսական դպրոցներում կհայտնվի «Ռուսաստանի հոգևոր-բարոյական մշակույթ» առարկան։ Դասերի ընթացքում կպատմեն, այդ թվում, ակնառու գործիչների, գիտնականների, զինվորականների և հատուկ ռազմական գործողության հերոսների կենսագրությունների մասին։
 
▪️ԶԼՄ-ները (այդ թվում՝ ՏԱՍՍ-ը) հաղորդում են ավելի քան 20 դեպքի մասին, երբ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տվել աշխատել Ռուսաստանում՝ սահմանին նրանց սմարթֆոնների ստուգումից հետո։ Անվտանգությունը առգրավում է նրանց սարքերը և YouTube-ում «հակառուսական քարոզչություն» պարունակող տեսանյութեր դիտելու, իսկ Telegram-ում՝ «ահաբեկչական և էքստրեմիստական կազմակերպություններին» բաժանորդագրվելու փաստեր է փնտրում։ Ստուգվող բովանդակության մեջ եղել են YouTube-ի բաժանորդագրություններ։
-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ սմարթֆոնների վերլուծության արդյունքում սահմանապահները եզրակացրել են, որ Ռուսաստանի տարածքում արգելված իսլամական արմատական քարոզիչների նկատմամբ բարձր հետաքրքրություն է նկատվում, ինչպես նաև երկրի անվտանգությանը սպառնալիք է առկա։
/Սահմանին սմարթֆոնների ստուգումը ստանդարտ պրակտիկա է դարձել «Կրոկուս Սիթի Հոլում» 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց մեղսակից էին Տաջիկստանի քաղաքացիները։ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան առանց վիզայի՝ մինչև 90 օր ժամկետով/։
 
▪️Հունիսի 30-ից անվիզա երկրներից օտարերկրացիները պետք է Ռուսաստան մուտք գործելու համար նախնական հայտեր ներկայացնեն ruID հավելվածի միջոցով՝ ոչ ուշ, քան ուղևորությունից 72 ժամ առաջ՝ նշելով այցի նպատակը և տրամադրելով անձնական տվյալներ, ինչպիսիք են լուսանկարը, անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը և ձայնագրությունը։
 
▪️Թեհրանում հուլիսի 23-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Սա արվել է ջուր և էլեկտրաէներգիա խնայելու նպատակով՝ ծայրահեղ շոգի ֆոնին։
-Ավելի վաղ Իրանի իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին կոչ էին արել սահմանափակել ջրի սպառումը՝ դրա պակասի պատճառով։ Թեհրանը ջուր է ստանում ստորգետնյա աղբյուրներից, ինչպես նաև հինգ ջրամբարներից, որոնց մակարդակը զգալիորեն նվազել է։
-Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանի քաղաքային բնակչության մոտ կեսը կարող է խմելու ջրի պակասի խնդրի առաջ կանգնել։ 
 
▪️Իրանի արտգործնախարարը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում․
-Մենք երբեք չենք ձգտել Իսրայելը երկրի երեսից վերացնել։
-Մենք երբեք չենք պլանավորել և չենք պլանավորի նախագահ Թրամփի սպանությունը. այս հարցը բարձրացվել էր արմատական խմբերի կողմից։
-Մենք պատրաստ ենք գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հնարավորություն տրամադրել ստուգելու յուրաքանչյուր ասպեկտ, սակայն պետք է հաշվի առնել, որ օբյեկտների վնասման պատճառով այս գործընթացը ժամանակ կպահանջի։
-Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցությունների ԱՄՆ-ի հետ։
-Մենք պատրաստ ենք երաշխիքներ տալ, որ միջուկային զենք ձեռք բերելու նպատակ չունենք։
-Իմ կարծիքով, վերջին բանակցություններում մենք կարող էինք համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։
 
▪️Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը դիպուկահարների համատեղ մրցումներ են անցկացրել Իրանի տարածքում։
 
Նյութը պատրաստել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ