24.07.25 Կարևորը այս ժամին 23:59


 

24.07.25 Կարևորը այս ժամին 23:59

  • 24-07-2025 23:59:02   | Հայաստան  |  ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

▪️ Նիկոլ Փաշինյան․ Աշխատանքային այցով ՌԴ Ալթայի Հանրապետությունում ենք․

- Հանդիպում ունեցա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ
 
▪️ ՀՀ եւ Ռուսաստանի վարչապետերի հանդիպում է կայացել  Ալթայի Հանրապետությունում /ՌԴ/ անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։ 
- «Ինտերֆաքս»․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի փոխանցմամբ՝ Միշուստինը ՀՀ պաշտոնակցի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
«Մենք կենտրոնացել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրաշրջանառության կրճատմամբ»։ Վարչապետերը քննարկել են իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ քայլերը։
-ՀՀ վարչապետի աշխատակազմ․ ՀՀ եւ ՌԴ վարչապետերը քննարկել են
- երկու երկրների հարաբերությունների ներկա ընթացքը,
 - ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության հարցը, 
- երկկողմ համագործակցության  եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
▪️Ռուսաստանի կառավարության մամուլի հաղորդագրություն.
-Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան հարաբերությունների արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում։
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։
ՏԱՍՍ. Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ (լրագրողներին).
- Եվրոպական Միությանը (ԵՄ) միանալու գործընթացը սկսելու Երևանի որոշումը Մոսկվան դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։
- «Նրանք ասում են, որ չեն պլանավորում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Բայց ի՞նչն է առանձնահատուկ ներկայիս իրավիճակում։ Երկար ժամանակ քննարկումներ և խոսակցություններ են եղել Հայաստանի՝ Եվրամիությանը մերձենալու մասին, բայց 2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, իրավական առումով նշանակալի քայլ կատարեց։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա ՀՀ կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբը»։
- «Հաջորդ քայլերը կախված են Հայաստանի կառավարությունից։ Նրանք կամ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կամ որ չեն ուզում կամ չեն պլանավորում դուրս գալ [ԵԱՏՄ-ից], կամ որ կգնահատեն, թե որտեղ է իրենց համար ավելի լավ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»։
-Արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում։
«Մենք տեսել ենք, որ մի շարք ոլորտներում գործարար գործունեությունը սկսել է կրճատվել»։
- «Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է».
«11 ամսվա թարմ վիճակագրություն է ստացվել. Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը մի քանի անգամ պակաս է և նվազում է։ Ահա թե ինչ են ասում տնտեսագիտությունն ու իրականությունը»։
- Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ այն ԵԱՏՄ-ին անդամակցության հիմնական շահառուն է։
Օվերչուկը լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցն այն մասին, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է զբաղեցնել Երևանի տեղը ԵԱՏՄ-ում, սխալ է անվանել։ «Հարցը չի կարող այսպես դրվել, քանի որ ԵՏՄ-ին միանալու հարցը միշտ երկրի անկախ որոշումն է, որը, ելնելով իր սեփական շահերից, որոշում է՝ միանալ, թե ոչ։ Այստեղ ակնհայտ առավելություններ կան,- ընդգծեց փոխվարչապետը։- Դրանք կայանում են էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար կայուն պայմանների ստեղծման մեջ։ Եվ ամենակարևորը՝ անարգել մուտքը հսկայական շուկա, որտեղ ապրանքների պահանջարկ կա նման երկրից։ Սա հսկայական ներուժ է տնտեսական զարգացման, մարդկանց և բիզնեսի եկամուտների ավելացման համար։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է. Հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «Եվրակվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված Եվրոպական Միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը մոտ ապագայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանում։
 
▪️Մարիա Զախարովա․
- Արևմուտքի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին «կարող է հանգեցնել տարածաշրջանի անվտանգության համակարգի անհավասարակշռության՝ խաթարելով տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքը, երբ հրատապ հարցերի լուծումը կատարում են Հարավային Կովկասի պետությունները և դրանց անմիջականորեն սահմանակից երկրները»։ 
- Մոսկվան «տեսնում է Վաշինգտոնի փորձերը՝ միջամտելու տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին»։
«Իրականում նրանք չեն կարող որևէ նոր բան առաջարկել, բացի այն, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»։
 
▪️ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտագործում են նույն ձեւակերպումը՝ «Զանգեզուրի միջանցք» 
Ադրբեջանական APA․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան (Նախիջևանում լրագրողների հետ զրույցում)․
 «Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո սկսված նոր ժամանակաշրջանում Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար: Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը լինի կապող կամուրջ, որը կապահովի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում՝ ծառայելով Միջին միջանցքի ամրապնդմանը»։
Ռուսական ԶԼՄ-ներ․ Պեսկով՝ 
- «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է։ 
- «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին»։
 
▪️Արմենպրես․ Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է բանաձև, որով խորհրդարանականները
-Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը կոչ են անում մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում, 
- Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են վերջնականացնել և մոտ ժամկետներում Հայաստանի հետ ստորագրել ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ,
-ԵՄ-ից պահանջում են մեծացնել Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական և մշակութային համագործակցություն ծավալները: 
Բանաձևը համահեղինակել են Ֆրանսիայի ԱԺ-ում «Հանրապետական աջ» խմբակցության նախագահ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լորան Վոքիեն և նույն խմբի փոխնախագահ Ալեքսանդր Մարտենը: 
 
▪️Վարչապետի աշխատակազմ․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադմիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
- «Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ ․․․ «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ 
-Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:
/Ռուսաստանի Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Ան-24 ուղևորատար ինքնաթիռը: օդանավում 49 մարդ է եղել, բոլորը զոհվել են/։
 
▪️ Ռուսական լրատվամիջոցներ. Միխայիլ Գուսմանն ազատվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։ Փաստաթուղթը հայտնվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։
Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հուլիսի 24-ին։
Ավելի վաղ ռուս ռազմական բլոգերները կտրուկ քննադատության էին ենթարկել Գուսմանին Ադրբեջանում կայացած մեդիա ֆորումին մասնակցելու և Ադրբեջանի առաջնորդի մասին դրական և գովեստի խոսքեր ասելու համար։
 
▪️ Ադրբեջանի ԱԳՆ։ Խորապես վշտացած ենք ՌԴ Ամուրի մարզում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով մարդկային զոհերի ողբերգական կորստից։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ընկերներին և սիրելիներին։
 
▪️Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև․
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ,
Խորապես վշտացած եմ Ամուրի մարզում Ան-24 ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի մասին լուրից։
Այս ողբերգության կապակցությամբ, իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից, խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և մերձավորներին»։
▪️APA․ Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում։ Աղդամի ևս մեկ հատվածում կրակ է տարածվում։ Հրդեհը մարելու նպատակով հրշեջներ են ներգրավվել։
 
▪️ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուլիա Սվիրիդենկոյին՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
- «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և խորացմանը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության ներուժի իրացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
- Հուսով եմ, որ Հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետևողական աշխատանքը թույլ կտա մեզ որակապես նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հարաբերությունների զարգացման և խոստումնալից ծրագրերի իրականացման համար։
«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
 
▪️ Թուրքական լրատվամիջոցներ. Ադրբեջանը բնական գազ կմատակարարի Սիրիային։ Փոխադրումը կիրականացվի թուրքական Քիլիս խողովակաշարով։ Առաջին փուլը նախատեսում է տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում։
▪️ Amnesty International (մարդու իրավունքների կազմակերպության նոր զեկույցում). Ադրբեջանում անկախ լրատվամիջոցներ այլևս գոյություն չունեն, և լրագրողների նկատմամբ ճնշումները հասել են աննախադեպ մակարդակի 2001 թվականից ի վեր, երբ երկիրը միացավ Եվրոպայի խորհրդին։
- Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ճնշել են անկախ լրագրությունը՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և ճնշումների միջոցով։
- Հատկապես մտահոգիչ են ձերբակալված լրագրողների կալանքի պայմանները. մարդու իրավունքների պաշտպանների խոսքով՝ նրանց հաճախ մերժում են բժշկական օգնություն և սահմանափակ շփում ունեն իրենց ընտանիքների հետ։
▪️ The Wall Street Journal. Արդարադատության նախարարությունը մայիսին Թրամփին հայտնել էր, որ նրա անունը Էպշտեյնի ֆայլերում է։ Անցյալ շաբաթ Թրամփը, լրագրողի հարցին ի պատասխան, ասաց, որ Բոնդին իրեն չի ասել, որ իր անունը ֆայլերում է։
 
▪️ Reuters: ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի՝ ծննդյան իրավունքը սահմանափակող հրամանագիրը։
- Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան միջոցով քաղաքացիության ավտոմատ իրավունքը սահմանափակող գործադիր հրամանագիրը հակասահմանադրական է և արգելափակել է դրա կիրառումը ամբողջ երկրում։ Որոշումն ընդունվեց երկու ձայնի դեմ և մեկ ձայնի դեմ հարաբերակցությամբ։
-Սա առաջին դեպքն է, երբ վերաքննիչ դատարանը վերանայում է Թրամփի հրամանագրի օրինականությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը սահմանափակեց ստորին ատյանի դատավորների լիազորությունները՝ ազգային մակարդակով նման դաշնային միջոցառումները արգելափակելու համար։
▪️ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադի. Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե որոշակի սկզբունքներ պահպանվեն։
 
▪️ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդը մեղադրեց Համասին անբարեխղճորեն գործելու և միջնորդների ջանքերին հակառակ համակարգված չլինելու մեջ։
Վիտկոֆ. «Մենք որոշում կայացրինք մեր թիմը Դոհայից խորհրդակցությունների համար վերադարձնել Համասի վերջին արձագանքից հետո, որը հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը: Միջնորդների լուրջ ջանքերին չնայած՝ Համասը, կարծես, գործում է անկազմակերպ և անազնիվ ձևով: Այժմ մենք կքննարկենք պատանդներին տուն վերադարձնելու և Գազայի ժողովրդի համար ավելի կայուն միջավայր ստեղծելու այլընտրանքային տարբերակներ: Ափսոս է, որ Համասը այդքան եսասիրաբար է գործում: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ այս հակամարտությանը վերջ դնելուն և Գազայում երկարատև խաղաղության հասնելուն»:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջնորդների միջոցով փոխանցված Համասի պատասխանը պարունակում է պահանջ՝ ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված 200 ահաբեկիչներին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 2000 պաղեստինցիների՝ 10 պատանդների դիմաց։
 
▪️ Ադրբեջանական ՀԿ-ները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
- «Մի խումբ կոնգրեսականների կողմից Ձեզ ուղղված նամակը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների հարցի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դեմ նրանց գործողությունների վերաբերյալ, սուր վրդովմունք է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման միակողմանի մոտեցումները։
- Մենք կարծում ենք, որ Բայդեն-Բլինկեն դարաշրջանի հայամետ գործիչները իրականում բացահայտ սադրանք են իրականացրել Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերի դեմ։
-Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում անցկացրին Աբու Դաբիում (ԱՄԷ): Հաղորդվում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և այն ավարտին հասցնելու բարդ ու աշխատատար աշխատանքը շարունակվում է։ Այս ֆոնին, ԱՄՆ կոնգրեսականների խմբի կոչերը գործընթացը խոչընդոտելու, արհեստականորեն լարվածություն ստեղծելու և տարածաշրջանում հակամարտության նոր օջախ հրահրելու փորձ են։
...Այս կոնգրեսականները Ադրբեջանում որևէ հարգանք չեն վայելում։
Հիշեցնում ենք, որ նման հակաադրբեջանական նախաձեռնությունների ականավոր ներկայացուցիչներից մեկը՝ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը, որը հայտնի է նաև նախագահ Թրամփին ուղղված իր կոշտ քննադատությամբ, դատապարտվել է կոռուպցիայի և կաշառակերության համար։ Վերջին կոչի հեղինակների թվում է դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը, որը բազմիցս կոչ է արել քրեական հետապնդման ենթարկել պարոն Թրամփին և նաև աչքի է ընկել հայամետ համակարգված ելույթներով։
...Մենք համոզված ենք, որ նախքան հայերի վերադարձի մասին խոսելը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, կոնգրեսականները, ինչպիսին է Ֆ. Փալոնը, պետք է ճանաչեն Հայաստանից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Արևմտյան Ադրբեջանից փախստականներն ունեն նույն իրավունքը՝ խաղաղ ճանապարհով վերադառնալու իրենց պատմական հայրենիք։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը, ի տարբերություն հայկական շրջանակների, արդեն իսկ հայտնել է իր պատրաստակամությունը այս հարցի շուրջ Հայաստանի հետ երկխոսության համար/.../:
 
▪️ Սպուտնիկ Արմենիա․ Սամվել Կարապետյանի պաշտպանությանը կարող են միանալ Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը և հայտնի փաստաբան Ամալ Քլունին։
-Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։ 
-Ջեֆրի Ռոբերտսոնը նախկինում Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Նա հայտնի է նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ։

Նյութը պատրաստել է «Նոյյան տապան» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը

 

 

Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ