Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ
Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ
04-11-2025 19:09:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի վստահեք: Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
«Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել: Հիշեք` զգոնություն կարևոր է»: