Մեկնարկել են Fly Cham ավիաընկերության Հալեպ-Երևան- Հալեպ երթուղով չվերթերը


 

Մեկնարկել են Fly Cham ավիաընկերության Հալեպ-Երևան- Հալեպ երթուղով չվերթերը

  • 07-11-2025 19:50:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Fly Cham ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 7-ից մեկնարկել է Հալեպ-Երևան- Հալեպ երթուղով չվերթերը:
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flycham.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն