Կայացել է Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստը


 

Կայացել է Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստը

  • 07-11-2025 20:20:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստում: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը:
 
Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից, հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը:
 
 Քվեարկությամբ օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը հաստատվեցին:Քննարկումների ընթացքում նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են սոցիալական ոլորտում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ ընդգծելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն