Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Երնջատափի դպրոցի շինարարական հրապարակ


 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Երնջատափի դպրոցի շինարարական հրապարակ

  • 07-11-2025 20:31:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Երնջատափի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ։ Նա դիտարկել է դպրոցի նորոգման աշխատանքների ընթացքը, կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման և կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր։
 
Այցի ընթացքում կոմիտեի նախագահն արձանագրել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են բավականին արագ տեմպով, ժամանակացույցի համաձայն։ Նա որոշ դիտարկումներ է կատարել և հանձնարարականներ տվել՝ աշխատանքները շարունակելու վերաբերյալ՝ ընդգծելով որակի սահմանված բարձր նշաձողը պահպանելու կարևորությունը։
 
Ներկայացվել են նաև նորոգման աշխատանքներում նոր և արդյունավետ լուծումներ կիրառելու առաջարկներ։
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն