«ՍԻԹԻԻ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը


 

«ՍԻԹԻԻ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցրել է դրանց իրացումը

  • 14-11-2025 13:26:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում։
 
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից՝
- ներմուծված և տեղական շուկայից ձեռք բերված մեծ թվով ապրանքները, ինչպես նաև ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման։
շահագործվող որոշ էլեկտրոնային կշեռքներ օգտագործվել են առանց ստուգաչափման։
Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։
 
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝
  • արտադրանքի իրացման կասեցման,
  • վաճառքից հետկանչման,
  • և ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով։
քների 
 
 
ԻՐԱԶԵԿՄԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱԺԻՆ
                                      
                     
 
                                                          
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն