Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին


 

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

  • 14-11-2025 13:41:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր դեր կխաղա մեր երկրների միջև ուղիղ և անխոչընդոտ կապերի հաստատման գործում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
 
Դիմելով Բաքվում մեկնարկած «Հատուկ ծառայությունների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգության ապահովման գործում» միջազգային համաժողովի մասնակիցներին նա շարունակել է. «Այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալի աճ կարձանագրվի, ինչը զգալիորեն կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը»։
 
Ադրբեջանի նախագահը ուղերձում, սակայն, ընդգծել է, որ «մեր տրանսպորտային հանգույցների կաևորության աճը դրանք ապակառուցողական ուժերի թիրախ է դարձնում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը