«Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա. Զելենսկի


 

«Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա. Զելենսկի

  • 14-11-2025 14:13:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Կիևի վրա գիշերը հերթական հարձակումն է եղել, որի ժամանակ Ռուսաստանի արձակած «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա»։
 
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Հարվածի ժամանակ օգտագործվել են մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ։ Զոհվել է 4 մարդ»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։
 
Զելենսկու խոսքով՝ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն զեկուցել է դեպքի վայրում փրկարարական գործողությունների ընթացքի մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը