Կապիտուլյացիայի խորհրդանիշը Ուկրաինան չէ, այլ հենց Պուտինն է՝ իր մեծապետական հավակնություններով և տապալված նպատակներով. Արման Բաբաջանյան


 

Կապիտուլյացիայի խորհրդանիշը Ուկրաինան չէ, այլ հենց Պուտինն է՝ իր մեծապետական հավակնություններով և տապալված նպատակներով. Արման Բաբաջանյան

  • 22-11-2025 14:30:38   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Ուկրաինայի «կապիտուլյացիայից» հրճվողներին առաջարկում եմ բացել արխիվները, նորից լսել Պուտինի 2022 թ. փետրվարի 22-ի, 23-ի, 24-ի ելույթները և հիշել, թե ինչ խնդիրներ էր նա իր առջև դրել «հատուկ ռազմական գործողության» համար, հետո դա համեմատեք Ուկրաինայի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ։

Չորս տարի պատերազմից հետո իրականությունը սա է․ Պուտինը ոչ թե թելադրում է «անվերապահ կապիտուլյացիայի» պայմաններ, գլուխը կախ ընդունում է Թրամփի առաջարկած ծրագրի շրջանակը։
 
Այս դեպքում խոսել Ուկրաինայի «կապիտուլյացիայից» ուղղակի մանիպուլյացիա է։ Այստեղ կապիտուլյացիայի խորհրդանիշը Ուկրաինան չէ, այլ հենց Պուտինն է՝ իր մեծապետական հավակնություններով և տապալված նպատակներով։
 
Հ.Գ. Մի հատ շուտ տեղ գնամ գամ»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն