Պուտինի հետ հանդիպելուց հետո Ուիթկոֆը և Քուշները կմեկնեն Եվրոպա՝ Զելենսկու հետ հանդիպման. Axios


 

Պուտինի հետ հանդիպելուց հետո Ուիթկոֆը և Քուշները կմեկնեն Եվրոպա՝ Զելենսկու հետ հանդիպման. Axios

  • 02-12-2025 19:03:16   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո կմեկնեն եվրոպական երկրներից մեկը, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ առանց բացահայտելու այս տեղեկատվության աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
 
«Նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
 
Նրանք, ինչպես սպասվում է, Մոսկվայից կմեկնեն եվրոպական երկրներից մեկը և կհանդիպեն Վլադիմիր Զելենսկիի հետ»,-գրել է լրագրողը իր սոցցանցերի էջում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը