Իսրայելը պահանջում է ապառազմականացնել Սիրիայի հարավը


 

Իսրայելը պահանջում է ապառազմականացնել Սիրիայի հարավը

  • 02-12-2025 19:40:42   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
 
Նրա խոսքով, սակայն, դրանից առաջ Սիրիան պետք է մի շարք պատասխան քայլերի դիմի, մասնավորաբար Իսրայելի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման տեսքով։
 
«Իսրայելի հյուսիսային սահմանի պաշտպանությունը և դրա մերձակայքում ահաբեկիչների բազաների ստեղծումը բացառելը մեր առաջնահերթությունն է։ Մենք ակնկալում ենք, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի, որը կտարածվի Դամասկոսից մինչև Հերմոն լեռան գագաթը»,-հայտարարել է Նեթանյահուն:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը