Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մասկատում մասնակցել է «Կանաչ ջրածնի գագաթնաժողովին»


 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մասկատում մասնակցել է «Կանաչ ջրածնի գագաթնաժողովին»

  • 03-12-2025 17:37:42   | Օման  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը դեկտեմբերի 1-ից 3-ը Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում մասնակցել է «Կանաչ ջրածնի գագաթնաժողով»-ին (Green Hydrogen Summit Oman 2025)։
 
Միջոցառումը միտված էր միավորելու հանրային և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, կանաչ ջրածնի ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կանաչ ջրածնի զարգացման միտումները նորագույն տեխնոլոգիաների կիրառության համատեքստում:
 
Այցի շրջանակում Լիլյա Սիրականյանը հանդիպել է Օմանի Սուլթանության էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարի տեղակալ Մոհսին Համեդ Ալ-Հադրամիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Օմանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանաչ ջրածնի արտադրության հարցերին և նախանշել համագործակցության հնարավոր հեռանկարները։
 
Օմանում Լիլյա Սիրականյանը հանդիպումներ է ունեցել նաև կանաչ ջրածնի ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն