Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ԳԴՀ


 

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ԳԴՀ

  • 09-12-2025 11:21:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 
 
Դեկտեմբերի 9-ին վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: 
 
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, հանդիպում կունենա քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ կունենա կլոր-սեղան քննարկում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն