Թրամփը ԵՄ որոշումն անվանել է տհաճ, ասելով, որ Եվրոպան շարժվում է վատ ուղղությամբ


 

Թրամփը ԵՄ որոշումն անվանել է տհաճ, ասելով, որ Եվրոպան շարժվում է վատ ուղղությամբ

  • 09-12-2025 11:30:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տհաճ է անվանել Եվրամիության տեխնոլոգիական կարգավորիչների կողմից Իլոն Մասկի X (Իքս) սոցիալական մեդիա ընկերության նկատմամբ կիրառված տուգանքը: Թրամփն ասել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են ԵՄ-ում արդարացնել իրենց այդ քայլը:
 
Անցյալ շաբաթ ԵՄ տեխնոլոգիական կարգավորիչները X-ին տուգանել են 120 միլիոն եվրոյով (140 միլիոն դոլար)՝ բովանդակության կանոնները խախտելու համար:
 
«Եվրոպան վատ ուղղությամբ է շարժվում», - Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը:
 
Անցյալ շաբաթ Մասկը անհեթեթություն էր որակել այդ տուգանքը:
 
ԵՄ կարգավորիչները պնդում են, որ X-ը խախտել է թափանցիկության պարտավորությունները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը