Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ


 

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

  • 13-12-2025 13:04:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:
 
Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է, հայտնում է ՔԿ-ն:
 
Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը