Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան


 

Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան

  • 15-12-2025 13:12:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
 
Հարցին՝ որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը