Կալաս․ Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից


 

Կալաս․ Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից

  • 15-12-2025 13:29:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
 
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։
 
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալասը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը