Մի խումբ քահանաներ հայտարարել են Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին


 

Մի խումբ քահանաներ հայտարարել են Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին

  • 10-01-2026 10:51:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am․ Մի խումբ քահանաներ հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման հայտարարությանը միանալու մասին և այդ առթիվ սոցցանցում հանդես են եկել համապատասխան գրառմամբ։
 
Այդ մասին տեղեկացնում է  հոգևորականների ֆեյսբուքյան գրառումները։
 
Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը ողջունել են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը։
 
«Աջակցում և միանում ենք բարենորոգման հայտարարությանը»,- հավաստիացրել են հոգևորականները։
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել բարենորոգման հայտարարությանը միացած քահանաներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը