Թուրքական հեռուստատեսությամբ քննարկվել է «Թոռները» գիրքը<br />


Թուրքական հեռուստատեսությամբ քննարկվել է «Թոռները» գիրքը

  • 02-04-2010 17:27:00   | Թուրքիա  |  Հասարակություն
ՍՏԱՄԲՈՒԼ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքական «Կանալ-24» ծրագրի վերջին թողարկումը նվիրված է եղել Ֆեթհիյե Չեթինի եւ Այշեգյուլ Ալթնայի գրի առած «Թոռներ» գրքին: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», այս գիրքն էլ` Չեթինի «Մեծ մայրիկս» գրքի նման, ներկայացնում է 1915-ի ողբերգության ընթացքում մահմեդականություն ընդունած, թրքացած հայ կանանց այսօրվա թոռների պատմությունները: Հաղորդման երրորդ մասնակիցը Պերքե Պաշը, որ նույնպես հայուհու թոռ է, գիրքը կարդալուց հետո, վավերագրական ժապավեն է նկարահանել իր մեծ մոր` Նահիտե Գափթանի մասին, որի հայկական անունը Գեղանույշ է: Ավելի քան մեկուկես ժամ տեւողությամբ ծրագիրը հարգանքի տուրք էր 1915-ի զոհերին ու հայկական ծագումով իրենց մեծ մայրերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն