Դատարանի որոշմամբ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցին


 

Դատարանի որոշմամբ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցին

  • 05-03-2026 19:08:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Դատարանի որոշմամբ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից 2-ը հանվեցին։
 
Այսուհետև նա կարող է երեկոյան 22։00-ից մինչև առավոտյան 08։00-ն գտնվել դրսում, որպեսզի հնարավորություն ունենա հավելյալ աշխատելու նաև գիշերները։ Նրան ամրացված էլեկտրոնային սարքն էլ կհանվի՝ ՄՌՏ հետազոտություն անցնելու և հետագա բուժում ստանալու նպատակով։
 
Դավիթ Գալստյանը կշարունակի շաբաթական 2 անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն։
 
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր հունիսի 25-ին, որից հետո նրա կալանքի ժամկետը երկարացվել էր 3 ամսով, սակայն հոկտեմբերի 9-ին դատարանը կալանքը փոխարինել էր տնային կալանքով։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը