Ադրբեջանա-իրանական սահմանին բեռնատարների երթևեկությունը դադարեցվել է
05-03-2026 19:46:15 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Ադրբեջանի նախարարների կաբինետը հայտարարել է իրանա-ադրբեջանական սահմանով բեռնատարների երթևեկությունը դադարեցնելու որոշման մասին։
Նախարարների կաբինետը նշել է, որ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ օբյեկտներ ենթարկվել են իրանական հարձակման։ Հարձակումների հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձ, իսկ օդանավակայանի տերմինալի շենքը վնասվել է։
«Հաշվի առնելով այս հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակը, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նախարարների կաբինետը համապատասխան որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր անցակետերով», – ասվում է հայտարարության մեջ։