Կիբեռանվտանգության դերը զարգացող տեխնոլոգիական հանգույցներում. Նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը Forbes-ում
05-03-2026 19:52:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարտի 5-ին Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը` «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան` զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով:
Հոդվածում նախարարն անդրադարձել է Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։
Թվային տնտեսությունների ընդլայնմանը զուգընթաց՝ վստահությունն ու դիմակայունությունը դառնում են վճռորոշ մրցակցային առավելություններ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար։