Մեր վերջնանպատակն է՝ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և շուտով այդպես կլինի. Փաշինյան


 

Մեր վերջնանպատակն է՝ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և շուտով այդպես կլինի. Փաշինյան

  • 09-04-2026 13:55:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մեր վերջնանպատակն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն»:
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի»,- ասել է Փաշինյանը:
 
Նա վստահեցրել է, թե այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։
 
«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ-ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,- եզրափակել է վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը