Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելը. Պեսկով


 

Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելը. Պեսկով

  • 09-06-2026 14:54:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
«Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների: Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների»,- նշել է Պեսկովը:
 
Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը