Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու


 

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու

  • 09-06-2026 15:53:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
 
Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
 
Լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը