Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով պետք է հույսը դնի բացառապես ինքն իր վրա. ԳՇ պետ


 

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով պետք է հույսը դնի բացառապես ինքն իր վրա. ԳՇ պետ

  • 09-06-2026 16:06:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով պետք է հույսը դնի բացառապես ինքն իր վրա։Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Հայաստանի ՀՕՊ համակարգի առանձնացում ռուսական ՀՕՊ համակարգից։
 
«Հայաստանի Հանրապետության հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային համակարգերի առումով մենք պետք է հույսը միայն ինքներս մեզ վրա դնենք։ Ուրիշ ոչ մեկի վրա մենք չպետք է հույս դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ Հայաստանի տարածքում ինքնուրույն կարողանանք մեր առջև դրված խնդիրները կատարել»,-նշել է ԳՇ պետը։
 
Նա նաև վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանությունը հիմա ավելի լավ վիճակում է, քան եղել է 2018 թվականին երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից առաջ։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը